Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մրցույթ` ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից hասարակական խորհրդում ընդգրկվելու համար

Մրցույթ` ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից hասարակական խորհրդում ընդգրկվելու համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի կազմը համալրելու նպատակով նախարարությունը հայտարարում է մրցույթ` խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, խորհրդի անդամների ընդհանուր թվի 1/3 կազմում են կրթության և գիտության, 1/3՝ մշակույթի և 1/3՝ սպորտի և երիտասարդության ոլորտների ներկայացուցիչները:

Մրցույթին մասնակցել և խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ և այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության գործունեության հիմնական ուղղություններին և որոնք ունեն կրթության կամ մշակույթի կամ սպորտի ոլորտներում առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել կամ մասնակցել են կրթության, գիտության կամ մշակույթի կամ սպորտի և երիտասարդության ոլորտներին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների իրականացմանը, ունեն  ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են նախարարության  ձևավորած աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով  համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն) և որոնց մասնակցությունը աշխատանքներին կարող է նպաստել խորհրդի առջև դրված խնդիրների և  նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:

Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք տվյալ պահին ֆինանսավորում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն) ստանում ԿԳՄՍ նախարարությունից:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

դիմում՝ խորհրդի նախագահի անունով /ձևը կցվում է/.

կազմակերպության կանոնադրության պետական գրանցման համարը,

ամփոփ տեղեկանք` վերջին 2 տարում ծավալած գործունեության վերաբերյալ,

հիմնավորում` հասարակական խորհրդում կազմակերպության ներգրավման աշխատանքների մասնակցության վերաբերյալ (1.5-2 էջ),

հակիրճ վերլուծություն` վերջին 3 տարիների ընթացքում նախարարության գործունեության և կրթության և գիտության կամ մշակույթի կամ սպորտի և երիտասարդության բնագավառներում իրականացվող քաղաքականության վերաբերյալ (4-5 էջ):

Խորհրդում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է այն կազմակերպությանը կամ անձին, որի գործունեությունն առավել սերտ է առնչվում նախարարության նպատակներին և վերջինիս կողմից իրականացվող գործառույթներին, ինչպես նաև խրախուսվում է ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը:

Հայտերը պետք է ներկայացվեն ս.թ. նոյեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 29-ը ներառյալ, ժամը 10:00-17:00-ն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ընդհանուր բաժին:

Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 52-73-43 հեռախոսահամարով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]