Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Քայլի Ջենները վաճառել Է իր բիզնեսը

Քայլի Ջենները վաճառել Է իր բիզնեսը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ ձեռնարկատեր Քայլի Ջենները, իր Kylie Cosmetics ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը վաճառել Է Coty Inc. կոսմետիկայի ֆրանս-ամերիկյան արտադրողին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերության մամուլի տեղեկագիրը:

Բաժնետոմսերի 51 տոկոսի դիմաց Ջեններն ստացել Է 600 միլիոն դոլար: Coty-ն կստանձնի Kylie Cosmetics-ի ամբողջ պատասխանատվությունը, իսկ Քայլին կզբաղվի կրեատիվով եւ հաղորդակցություններով: Գործարքի հաստատվելուց հետո Coty-ի բաժնետոմսերը Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) աճել են 2,6 տոկոսով: Kylie Cosmetics ընկերությունն ստեղծվել Է 2015 թվականին, երբ Ջենները դեռ դեռահաս Էր:

Սկզբում Kylie Cosmetics-ը վաճառում Էր հեղուկ շրթներկից եւ շուրթերի համար մատիտից բաղկացած հավաքածու: Այժմ ընկերությունն առաջարկում Է արտադրանքի ընդարձակ հավաքածու՝ կոպերի գելերից մինչեւ դեմքի սկրաբներ:

Սկզբնապես Kylie Cosmetics-ն իր արտադրանքն իրացնում Էր միայն Համացանցի միջոցով, սակայն 2018 թվականին սկսել Է այն վաճառել նաեւ Ulta ռեթեյլերի միջոցով, որը բաղկացած Է 1,1 հազար խանութից:

Մարտ ամսին Forbes հրատարակությունը Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջը՝ Քայլի Ջեններին, ճանաչել Է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր կինը, որն իր կարողությունը վաստակել Է ինքնուրույն:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ