Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Samsung-ը կարող Է Intel-ին զիջել առաջնությունը կիսահաղորդիչների շուկայում

Samsung-ը կարող Է Intel-ին զիջել առաջնությունը կիսահաղորդիչների շուկայում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung Electronics եւ SK Hynix ընկերությունները կարող են կորցնել կիսահաղորդիչների համաշխարհային շուկայում այժմ իրենց պատկանող առաջին եւ երրորդ տեղերը: Այդ մասին նոյեմբերի 19-ին հայտնել Է KBS հարավկորեական հեռուստաալիքը՝ վկայակոչելով IC Insights կոնսալտինգային ընկերության տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կանխատեսման մեջ նշված Է, որ այս տարի տասնհինգ խոշորագույն պրոֆիլային համաշխարհային ընկերությունների միագումար վաճառքներն անցյալ տարվա համեմատությամբ կկրճատվեն մոտավորապես 15 տոկոսով՝ կազմելով 314,9 մլրդ դոլար: Ընդ որում՝ Samsung Electronics-ի ցուցանիշը կկրճատվի 29 տոկոսով՝ մինչեւ 55,6 մլրդ դոլար, ինչի արդյունքում այն ցուցակում առաջինից կիջնի երկրորդ տեղ: SK Hynix-ի արտադրանքի վաճառքները, ինչպես սպասվում Է, կնվազեն 38 տոկոսով՝ մինչեւ 22,8 մլրդ դոլար, ինչի հետեւանքով ընկերությունը երրորդից կտեղափոխվի չորրորդ հորիզոնական:

Դրա հետ մեկտեղ, ամերիկյան Intel-ը կզբաղեցնի առաջին դիրքը, իսկ տայվանյան TSMC-ն՝ երրորդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]