Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լիտվայի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավը

Լիտվայի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք 
հանուն խաղաղության» արշավը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիլնյուս կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 18-ին հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիուսին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից:

Ողջունելով Աննա Հակոբյանին Վիլնյուսում՝ Լիտվայի արտաքին գործերի նախարարը բարձր է գնահատել վերջինի ծավալած ակտիվ հասարակական գործունեությունը՝ հատկապես «Կանայք հանուն խաղաղության» արշավը` համարելով այն կարևոր քայլ խաղաղության հաստատման ճանապարհին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար՝ Աննա Հակոբյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Լիտվայի աջակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացներին և համոզմունք հայտնել, որ երկու երկրների հարաբերություններն առաջիկայում կհարստանան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ծրագրերով:

Լինաս Լինկևիչիուսը հաջողություն է մաղթել Աննա Հակոբյանին իր նախաձեռնություններում և պատրաստակամությունը հայտնել աջակցելու դրանց իրականացմանը:

Նույն օրը ՀՀ վարչապետի տիկինը հանդիպում է ունեցել Լիտվայի նախագահի տիկին Դիանա Նաուսեդիենեի հետ: Ջերմ և կառուցողական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հանրային և հասարակական կյանքում կանանց դերի ակտիվացման կարևորությանը:

Դիանա Նաուսեդիենեն նշել է, որ Լիտվան պատրաստ է աջակցել և կիսվել սոցիալական տարբեր մարտահրավերների հաղթահարման գործում արձանագրած իր լավագույն փորձով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաստատել պարբերական շփումներ և նպաստել երկու երկրների ու ժողովուրդների կապերի խթանմանը:

Այցի ավարտին Աննա Հակոբյանն այցելել է նաև Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, ծանոթացել դեսպանության գործունեությանն ու աշխատանքային առօրյային:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]