Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Զուգարանների համաշխարհային կազմակերպությունում մեծ «առաջընթաց» են նշել Չինաստանում

Զուգարանների համաշխարհային կազմակերպությունում մեծ «առաջընթաց» են նշել Չինաստանում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը չորս տարում կարողացել Է զգալի առաջընթացի հասնել երկրում սանիտարական պայմանների բարելավման՝ այսպես կոչված «զուգարանային հեղափոխության» գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Զուգարանների համաշխարհային կազմակերպության տնօրեն եւ հիմնադիր Ջեկ Սիմը:

«Չինաստանի «զուգարանային հեղափոխության» առաջընթացը զբոսաշրջիկների համար զուգարանների ստեղծման գործում շատ հաջող Է: Զբոսաշրջությունը մնում Է եկամտի լավ աղբյուր, դա վերաբերում Է թե՛ ներքին, թե՛ օտարերկրացի զբոսաշրջիկներին, եւ մենք մեծ փոփոխություններ ենք տեսնում Չինաստանի քաղաքներում տարբեր մակարդակներում, որտեղ զբոսաշրջիկների համար զուգարանները մաքուր են, եւ դա չինական «զուգարանային հեղափոխության» հիմնական փուլի (իրականացումն) Է»,- հայտարարել Է Սիմը Զուգարանների համաշխարհային օրվա առրթիվ, որը նշում են նոյեմբերի 19-ին: 2015 թվականին Չինաստանը համազգային «զուգարանային հեղափոխություն» հայտարարեց երկրում սոցիալական պայմանների բարելավման համար:

Միայն 2015 – 2017 թվականներին երկրի բյուջեից ավելի քան 1,6 միլիարդ յուան (շուրջ 225 միլիոն դոլար) Է տրամադրվել ամբողջ երկրում տուրիստական վարերում 70 հազար զուգարանի կառուցման կամ նորացման համար: Չինաստանի կառավարության պաշտոնական պլանի համաձայն՝ 2018-ից մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակամիջոցում պլանավորվում Է կառուցել կամ Էլ նորոգել եւս շուրջ 64 հազար զուգարան զբոսաշրջիկների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]