Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բողոքավորների մեծ մասը հեռացել Է Հոնկոնգի Պոլիտեխնիկական համալսարանի շենքից

Բողոքավորների մեծ մասը հեռացել Է Հոնկոնգի Պոլիտեխնիկական համալսարանի շենքից

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 600 բողոքավոր ուսանողներ են վերջին մեկ օրվա ընթացքում հեռացել Հոնկոնգի՝ իրենց գրաված Պոլիտեխնիկական համալսարանի ավանից, այնտեղ այժմ մնում Է անկարգությունների շուրջ 100 արմատական մասնակից: Նոյեմբերի 19-ին այդ մասին հայտնել Է տեղի վարչակազմի ղեկավար Քերի Լամը, որը նրանց հորդորել հնարավորինս արագ վայր դնել զենքը եւ հանձնվել՝ ճգնաժամի խաղաղ լուծման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա ասել Է, որ ձերբակալված խռովարարների թվում եղել Է մինչեւ 18 տարեկան շուրջ 200 դեռահաս մասնակից: Մարդասիրական նկատառումներով նրանց թույլատրել են վերադառնալ տուն՝ թողնելով իրենց տվյալները, մինչդեռ մնացած 400 արմատականները կալանավորվել են՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով: Պոլիտեխնիկականի մոտ դիմակայությունն սկսվել Է նոյեմբերի 17-ի երեկոյան, երբ հարյուրավոր ուսանողներ այնտեղ սարքել են անկարգություններ եւ հրկիզումներ, սկսել աղյուսներ եւ հրկիզող խառնուրդով շշեր նետել կարգի պահապանների վրա, նրանց վրա հարձակվել ինքնաշեն ինքնանետիչներով եւ աղեղներով: Ուսանողներն այնուհետեւ բարիկադավորվել են համալսարանական ավանի տարածքում:

Առանձին ուսանողներ գիշերը տարածքից դուս գալու փորձեր են ձեռնարկել: Ոմանց դա հաջողվել Է, մյուսներին բռնել են, երրորդներն իրենք են հանձնվել: Քերի Լամը հայտնել Է, որ համաձայնության Է հասել ոստիկանության նոր կոմիսար Քրիս Թանի հետ ճգնաժամի խաղաղ լուծման անհրաժեշտության շուրջը: Խռովարար ուսանողների հետ երկխոսության համար թույլատրվել Է, որ նրանց հետ հանդիպեն մանկավարժներ, հասարակական եւ կրոնական գործիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]