Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ընդլայնվել են կեցության փոխհատուցում ստացող ուսանողների խմբերը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ընդլայնվել են կեցության փոխհատուցում 
ստացող ուսանողների խմբերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է «Երևանում բարձրագույն կրթության հասանելիության ապահովում մարզաբնակ ուսանողներին» ծրագիրը, համաձայն որի՝ կեցության ծառայությունների վճարների զեղչերից կարող են օգտվել ավելի մեծ թվով խմբեր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Եթե նախկինում հանրակացարանային պետական փոխհատուցում է տրվել միայն երկկողմանի ծնողազուրկ մարզաբնակ ուսանողներին և օտարերկրացիներին, ապա ներկայում կեցության վճարի 100% զեղչ տրվում է՝

1) միջպետական համաձայնագրերի շրջանակներում ուսումնառող ուսանողներին (ըստ միջպետական համաձայնագրերի)

2) երկկողմանի ծնողազուրկ ուսանողներին

3) հաշմանդամության առաջին և երկրորդ կարգ ունեցող ուսանողներին

Կեցության վճարի 50% փոխհատուցում տրվում է՝

1) միակողմանի ծնողազուրկ ուսանողներին

2) սոցիալապես անապահով ընտանիքների (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 30 միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների) անդամ հանդիսացող ուսանողներին

3) հաշմանդամության երրորդ կարգ ունեցող ուսանողներին

4) 2016 թվականի ապրիլի 2-6-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման առկայությամբ) կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին:

Նշված զեղչերից տարբերվող կամ այդ կետում նշված խբերում չներառված անձանց համար զեղչեր կարող են տրամադրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի միջնորդությամբ։

Նշենք, որ ծրագրի շահառու կարող են հանդիսանալ Երևան քաղաքի բուհերում ուսումնառող ՀՀ մարզաբնակ և օտարերկրյա ուսանողներն ու ասպիրանտները (օրդինատորները), ինչպես նաև միջպետական համաձայնագրով բարձրագույն և հետբուհական կրթություն ստացող ուսանողները։

Բացի այդ, սույն կարգով առավել թափանցիկ է դարձել ուսանողների գրանցման կարգը, ինչպես նաև մեծացել է սոցիալական ծրագրի հասանելիությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]