1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 19-ին Ազգային ժողովի պատգամավորները գաղտնի քվեարկությամբ կընտրեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար մեկական թեկնածուներ են առաջարկել ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները» և Բարձրագույն դատական խորհուրդը: ՀՀ կառավարության կողմից, որպես թեկնածու առաջադրվել է Լիլիթ Ալեքսանյանը, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ Հայկուհի Հարությունյանի, իսկ ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը:

Նոյեմբերի 12-ից գումարված նիստի ընթացքում պատգամավորները մի շարք օրենքների նախագծեր են քննարկել և ընդունել առաջին ու երկրորդ ընթերցմամբ:

Նոյեմբերի 13-ին ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում գործադիրի անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:

Նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հիմնական և հարակից զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին:

Նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բյուջեի այս նախագիծը հեղափոխական է: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բյուջեն հեղափոխական չհամարելով նշել է, որ դեմ է քվեարկելու Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի նախագծին: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է բյուջեի նախագծի քննարկման ընդմիջում՝ առնվազն 4 օրով և նշել, որ պատգամավորներն ու խմբակցություններն իրենց առաջարկները կարող են ներկայացնել 24 ժամվա ընթացքում:

Նոյեմբերի 18-ին պատգամավորները լսել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուներին և հարցեր ուղղել նրանց:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]