Մխիթարյանը մարզվել է «Ռոմա»-ի ընդհանուր խմբի հետ
22:51, 18 Նոյեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նորից մարզվել է «գայլերի» ընդհանուր խմբի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: «Ռոմա»-ն հերթական մարզումն է անցկացրել այն ֆուտբոլիստների հետ, ովքեր չեն միացել հավաքականներին միջազգային դադարի համար: Մխիթարյանն ամբողջապես վերականգնվել է վնասվածքից և մարզվել է ընդհանուր թիմի հետ:
«Ռոմա»-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 24-ին Սերիա Ա-ում մրցելով «Բրեշիա»-ի հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում