Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վրաստանի ՆԳՆ-ն ցույցի կազմակերպիչներին կոչ է արել դադարեցնել խորհրդարանի շենքի արգելափակումը

Վրաստանի ՆԳՆ-ն ցույցի կազմակերպիչներին կոչ է արել դադարեցնել խորհրդարանի 
շենքի արգելափակումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը Ռուսթավելի պողոտայում հավաքված քաղաքական խմբերի առաջնորդներին և ցույցի կազմակերպիչներին կոչ է անում դադարեցնել խորհրդարանի շենքի արգելափակումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ալիք Մեդիա»-ն տեղեկացնում է, որ գերատեսչությունը հայտարարություն է տարածել, որում բացատրել է, որ խորհրդարանի աշխատանքը խոչընդոտելն արգելված է օրենքով:

Համամասնական ընտրակարգին անցնելու օրինագծի տապալումից հետո Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի շուրջօրյա ակցիաներ են սկսվել, միավորված ընդդիմությունը, որ կազմված է ավելի քան 20 քաղաքական ուժերից, համախմբվել է գործող իշխանության դեմ՝ պահանջելով արտահերթ համամասնական խորհրդարանական ընտրություններ, կառավարության հրաժարական և ժամանակավոր կառավարության ձևավորում:

Խորհրդարանի հարակից տարածքում տեղի ունեցած ցույցերի ժամանակ գրանցվել են բախումներ, եղել են տուժածներ: Ժամեր անց ցույցը ցրվել է, խորհրդարանի հարակից տարածքում միայն ոստիկաններ են, ցուցարարները հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ մետրոյի հարակից տարածքում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]