Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Դեկտեմբեր

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․  Կունենանք մեկ միասնական հակակոռուպցիոն մարմին

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․  Կունենանք մեկ միասնական 
հակակոռուպցիոն մարմին

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Խորհրդարանում նոյեմբերի 19-ին տեղի կունենա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության գաղտնի քվերակությունը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումն իրականացվում է Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում եւ այն զբաղվելու է հակակոռուպցիոն կրթությամբ, կանխարգելմամբ, պաշտոնյաների հայտարարագրերով։

Աժ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է ձեւավորվեր դեռեւս նախորդ հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում, սակայն անցած տարի տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով դրա ձեւավորումն ուշացավ՝ համընկնելով արդեն նոր հակակոռուպցիոն ռազմավարության ժամանակաշրջանի հետ։ «Կառույցն իրականացնելու է կանխարգելման գործառույթներ, ինչը նշանակում է՝ հակակոռուպցիոն կրթություն եւ կանխարգելում՝ շահերի եւ էթիկայի նորմերի բախման դեպքերի բացահայտում։ Ներկա դրությամբ՝ գործող օրենքով ամրագրված է, որ եթե քրեական հանցագործություն պարունակող հատկանիշներով արարքների բացահայտման դեպքում հանձնաժողովը պետք է դիմի իրավապահ մարմնին, տվյալ դեպքում՝ դատախազություն։ Սակայն երբ կձեւավորվի քննչական մարմինը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, այն կմիավորի այս պահին գործող իրավապահ մարմինների հակակոռուպցիոն գործառույթները։ Արդյունքում կունենանք մեկ միասնական հակակոռուպցիոն մարմին, որը պատասխանատու կլինի հետաքննության համար»,- մանրամասնեց պատգամավորը»։

Մանրամասները կարդացեք թերթի վաղվա համարում:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ