Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱլԳ երկրների մեդիա փորձագետների հանդիպմանը քննարկվել է դոնորային աջակցության ձևավորման հարցը

ԱլԳ երկրների մեդիա փորձագետների հանդիպմանը քննարկվել է դոնորային 
աջակցության ձևավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում նոյեմբերի 13-ից 14-ը կայացած «Արևելյան գործընկերության երկրների մեդիա-համաժողով 2019. բիզնես և կայունություն» խորագրով միջոցառման շրջանակներում հանդիպել են ԶԼՄ-ների, դոնոր կառույցների, Եվրոպական միության հաստատությունների, ինչպես նաև մեդիա ոլորտի զարգացմամբ զբաղվող կազմակերպությունների մոտ 100 ներկայացուցիչներ: Միջոցառումն Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում անկախ լրատվամիջոցների կենսունակության բարձրացմանն ուղղված ռազմավարությունները քննարկելու առիթ էր ու կազմակերպվել էր Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության և Լատվիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության թիմից, մասնակիցները ներկայացրել են այն մարտահրավերները, որոնց առերեսվում են լրագրողներն՝ ԱլԳ երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա), ինչպես նաև ներկայացրել առանձին լրատվամիջոցների օրինակներ, որոնք հաջողությամբ անցում են կատարել շահավետ բիզնես մոդելների:

Տարածաշրջանում անկախ լրատվամիջոցների կարողությունների ամրապնդմանն ուղղված լուծումների թվում են եղել թվայնացումը, տվյալների վերլուծությունների և լսարանի ուսումնասիրությունների նկատմամբ ավելի լավ հասանելիությունը, դրամայնացման ռազմավարությունները, նոր հարթակների և ծառայությունների դիվերսիֆիկացումն ու լրատվամիջոցների կառավարման հմտությունների զարգացումը: Համաժողովի արդյունքում ձևակերպված եզրահանգումներն ու առաջարկությունները կոչված են նպաստելու Արևելյան գործընկերության երկրներում գործող լրատվամիջոցներին ուղղված ապագա աջակցությանը:

2019 թվականի համաժողովը 2017 թվականին Կիևում անցկացված ԱլԳ 2-րդ մեդիա-համաժողովի շարունակությունն էր, որի շրջանակներում տնտեսական կայունությունն առանձնացվել է որպես առանցքային մարտահրավեր, որին արհեստավարժ լրագրությունն առերեսվում է ամբողջ տարածաշրջանում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]