Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նոյեմբերի 19-ին սպասվող իրադարձությունները

Նոյեմբերի 19-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ նոյեմբերի 19-ին,  ՀՀ ԱԺ-ում կշարունակվի հերթական նիստը:

ՀՀ ԳԱԱ-ում կկայանա «Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կորուստների և հատուցման կառուցակարգերի մեթոդաբանական հիմքերը» մենագրության շնորհանդեսը:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, հրավիրված ասուլիսում, կներկայացնի  զբոսաշրջային ցուցանիշները, կանդրադառնա հայկական շուկա նոր ավիափոխադրողներ մուտք գործելու հնարավոր ազդեցությանը զբոսաշրջության վրա:

Երևանում կանցկացվի աշխատաժողով՝ Հայաստանում նախնական և միջին մասնագիտական կրթության վերաբերյալ: Կմասնակցեն պետական կառույցների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի համերգ՝ նվիրված քանդակագործ Արթո Չագմաքչյանի հիշատակին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]