Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիական տուրիստական գործակալության առաջարկած ուղղությունների թոփ տասնյակը գլխավորում է Հայաստանը

Ֆրանսիական տուրիստական գործակալության առաջարկած ուղղությունների թոփ 
տասնյակը գլխավորում է Հայաստանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական «Evaneos » տուրիստական գործակալությունը ներկայացրել է 2020 թվականի տուրիստական թոփ ուղղությունները, Հայաստանն առաջին տեղում է: rtbf.be կայքի փոխանցմամբ, այն ժամանակ, երբ շատերը վայելելու են 2019 թվականի վերջին հանգստի հնարավորությունը՝ կապված սուրբծննդյան տոների հետ, «Evaneos » տուրիստական ընկերությունն հրապարակում է 2020 թվականի այն ուղղությունների ցանկը, որտեղ պետք է այցելել:  Համաձայն այդ ցանկի, որն առաջարկել է The Daily of Tourism-ը, Հայաստանը թոփ տասնյակի առաջին տեղում է:

«Երկիր, որտեղից սերում են Շառլ Ազնավուրի արմատները, ունի բավարար հնարավորություններ գրավելու ամենատարբեր զբոսաշրջիկների: Ինչպես նրանց, ովքեր նախընտրում են գեղեցիկ եկեղեցիները, այնպես էլ այն ճանապարհորդներին, որոնք փնտրում են բաց հորիզոններ: 2020 թվականը կլինի քաղաքակրթությունների խաչմերուկների բացահայտում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է կայքը:

Առաջարկվող ուղղությունների ցանկում է Ուզբեկստանը, Հորդանանը, Չիլին, Ուգանդան, Մադագասկարը, Եթովպիան, Ֆիլիպինները, Նոր Զելանդիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am