Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը կազմակերպել է այցելություն զորամասեր

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը կազմակերպել է 
այցելություն զորամասեր

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը Նոյեմբերի 15-ից 17-ը կազմակերպել է երկօրյա այցելություն ՊԲ զորամասեր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցելության ընթացքում, «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակում, զորամասերում կազմակերպվել են հանդիպումներ ու դասախոսություններ պատմաբանների, գրականագետների, մշակույթի և արվեստի գործիչների մասնակցությամբ:

Հասարակական խորհրդի անդամները զորամասերում նաև դիտարկումներ և ուսումնասիրություններ են կատարել զինծառայության պայմանների, սանիտարահիգիենիկ վիճակի, զինծառայողների սննդի կազմակերպման, իրային բավարարման, զորամասերի տարածքում գործող խանութներում առևտրի կազմակերպման և ապրանքների գների, ինչպես նաև ծխելու դեմ տարվող պայքարի առնչությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]