1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Փորձագետները նշել են 2020 թվականին ճանապարհորդությունների համար ամենավտանգավոր երկրները

Փորձագետները նշել են 2020 թվականին ճանապարհորդությունների համար ամենավտանգավոր երկրները

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: International SOS միջազգային կազմակերպության փորձագետները ստեղծել են հատուկ ինտերակտիվ քարտեզ, որը ճանապարհորդներին նախազգուշացնում Է 2020 թվականին արտասահման ուղեւորությունների դեպքում հնարավոր ռիսկերի մասին: Դրա օգնությամբ, ինչպես գրում Է Daily Mail թերթը, զբոսաշրջիկները կկարողանան իմանալ, թե ամենավտանգության տեսակետից ինչ դժվարություններ են իրենց դարանակալելու այս կամ այն երկիր այցելելիս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հիմքում ընկել Է երեք հիմնական չափանիշ՝ անվտանգության բնագավառի իրադրությունը, բժշկական սպասարկման եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության հարցերը: Ճանապարհորդությունների համար ամենավտանգավոր պետությունները երեք կատեգորիաներից յուրաքանչյուրում, մասնագետների խոսքով, Աֆղանստանի եւ Վենեսուելայի հետ միասին, դարձել են Լիբիան եւ Սոմալին: Փորձագետները առավել անվտանգ տուրիստական ուղղություններ են ճանաչել սկանդինավյան երկրները, մասնավորապես Նորվեգիան, Ֆինլանդիան, Իռլանդիան եւ Շվեդիան:

Տարբեր հիվանդություններով վարակվելու առավել մեծ ռիսկի ենթակա պետությունների թվին մասնագետները դասել են աֆրիկյան երկրները, որոնց թվում են՝ Նիգերը, Լիբերիան, Գվինեան, Սիեռա Լեոնեն, Հարավային Սուդանը, Էրիթրեան եւ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը: Բացի այդ, առողջապահության չափազանց ցածր մակարդակով աչքի ընկնող պետությունների թվում, ինչպես նշում Է հրատարակությունը, ներառվել են Եմենը, Սիրիան եւ Հյուսիսային Կորեան: Միեւնույն ժամանակ բժշկական տեսանկյունից առավել անվտանգ են ճանաչվել եվրոպական երկրները, ինչպես նաեւ Կանադան, ԱՄՆ-ը, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Հարավային Կորեան եւ Ճապոնիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]