Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իրանի զինված ուժերը խոստացել են միջամտել երկրի անվտանգությանն ու կայունությանը սպառնալիքի դեպքում

Իրանի զինված ուժերը խոստացել են միջամտել երկրի անվտանգությանն ու կայունությանը սպառնալիքի դեպքում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) խոստացել Է վճռական միջոցներ ձեռնարկել եւ միջամտել երկրում անկայունության շարունակվելու դեպքում: Այդ մասին ասված Է կազմակերպության մամուլի ծառայության` նոյեմբերի 18-ին տարածված պաշտոնական հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Անվտանգության ամեն տեսակ սպառնալիքների եւ կայունության խախտմանն ուղղված գործողությունների շարունակվելու դեպքում վճռական պատասխան կտրվի»,-ԻՀՊԶ-ի հայտարարությունը մեջբերել Է ISNA գործակալությունը:

ԻՀՊԶ-ն ընդգծել Է «իշխանության բոլոր թեւերի միասնության պահպանման կարեւորությունը ընդհանուր սպառնալիքին դեմ հանդիման»: Զորակազմը նշել Է, որ ինքն իրավունք ունի միջամտել երկրի ներքին գործերին անվտանգության եւ պետության ներսում իրադրության անկայունացման սպառնալիքների առկայության դեպքում: Նոյեմբերի 15-ին Իրանում ուժի մեջ Է մտել 1 լիտր բենզինի գինը կրկնակի՝ 15 հազար ռիալից (0,09 դոլար) մինչեւ 30 հազար ռիալ (մոտավորապես 0,2 դոլար) բարձրացնելու վերաբերյալ կառավարական կարգադրությունը: 50 տոկոսով (մինչեւ 15 հազար ռիալ) ավելացել Է բենզինի արտոնյալ արժեքը մեկ մարդու համար նախատեսված քվոտայի շրջանակում:

Նոր կանոնների համաձայն, ավտոմեքենայի տերն այդ գնով ամսական կարող Է ստանալ մինչեւ 60 լիտր բենզին, մոտոցիկլետի տերը՝ 25 լիտր: Առանձին բաժնեչափ Է նախատեսված տաքսիստների համար՝ 400 լիտր: Դրանից հետո Իրանի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, ընդհարումներ ոստիկանության հետ: Ցուցարարները հրկիզել են բանկերի գրասենյակներ եւ ավտոլցավորման կայաններ: Անկարգություններ են արձանագրվել հարյուրավոր փոքր բնակավայրերում: Տեղական եւ արեւմտյան զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներով՝ անկարգությունների ընթացքում զոհվել Է 12-ից մինչեւ 30 մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ եւ վերքեր են ստացել: Նոյեմբերի 16-ին հանրապետության իշխանությունները երկրում անջատել են Համացանցը՝ մուտք թողնելով սոսկ որոշ առցանց ծառայությունների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]