Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՄԻՊ-ն ամփոփեց «Իմ ընկեր» թեմայով շարադրությունների մրցույթի արդյունքները

ՄԻՊ-ն ամփոփեց «Իմ ընկեր» թեմայով շարադրությունների մրցույթի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նոյեմբերի 18-ին ամփոփեց «Իմ ընկեր» թեմայով շարադրությունների մրցույթը, որն անցկացվում էր «Փոխիր աշխարհը» ներառական կրթության խրախուսմանն ուղղված իրազեկման արշավի շրջանակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել էր ավելի քան  700 շարադրություն Երևանից և մարզերից:  Առանձնացվել էր երեսունը:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Խրախուսական մրցանակի արժանացավ քսան աշակերտ, հատուկ մրցանակի` հինգ աշակերտ: Մրցույթի հինգերորդ տեղը զբաղեցրեց Տիգրան Մելքոնյանը, չորրորդ տեղը`Քրիստինե Սաֆարյանը, երրորդ հորիզոնականը գրավեց Զարուհի Ոսկանյանը, երկրորդ մրցանակին արժանացավ Սոնա Հակոբյանը,  առաջին տեղը զբաղեցրեց Լուիզա Սարգսյանը: Մրցանակակիրներին հանձնվեցին եզակի գրքեր և նվերներ:

«Հայաստանի Հանրապետությունը  գտնվում է բարեփոխումների պատասխանատու փուլում և դրա կարևոր մաս է կազմում ներառական կրթության համակարգի զարգացումը: Մեր պետությունը պարտավոր է ապահովել յուրաքանչյուր երեխայի կրթության  իրավունքը: Որևէ երեխա չպետք է դուրս մնա կրթական համակարգից կամ զրկվի կրթվելու հնարավորությունից միայն այն պատճառով, որ սոցիալապես անապահով է կամ առողջական վիճակի բերումով առանձնահատկություն ունի: Մենք պետք է գնահատենք յուրաքանչյուր երեխայի արժանապատվությունը, ներուժը»,-շեշտեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով`երեխաներին պետք է չխանգարել սովորել, ընկերություն անել, և դա կարևոր ներդրում կլինի: «Մոտավորապես քսան տարի առաջ, երբ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում էի աշխատում, առաջին քայլերն էինք անում Հայաստանում ներառական կրթության զարգացման համար: Ես դպրոցներում սեմինարներ էի վարում երեխաների համար: Ամենակարևոր շեշտադրումն այն էր, որ խնդիրը ոչ թե մարդու մեջ է, այլ` միջավայրի: Մենք պետք է փոխենք միջավայրը, մարդկանց, նրանց վերաբերմունքը»,-ընդգծեց նախարարը:

Միջոցառմանը ներկայացվեցին «Փոխիր աշխարհը» արշավի շրջանակում նկարահանված 4 հերոսների մասին պատմող տեսանյութեր, տեղի ունեցավ «Միասին կարող ենք փոխել աշխարհը» տեսահոլովակի պրեմիերան:

Ներառական կրթությունը խրախուսելու համար Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը #փոխիրաշխարհը իրազեկման արշավի շրջանակում հայտարարում է «Իմ ընկեր․․․» թեմայով շարադրությունների մրցույթ։

Ստեղծագործական աշխատանքի միջոցով յուրաքանչյուր երեխա իր օրինակով պետք է ցույց տար, թե ինչպես կարող է իր ընկերոջ նկատմամբ վերաբերունքով փոխել աշխարհը՝ դարձնելով այն ներառական ու համերաշխ։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]