Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

ՀՀ նախագահը  ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:
 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]