1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բելառուսի խորհրդարանի ընտրությունները չԷին համապատասխանում ժողովրդավարության չափորոշիչներին. ԵԱՀԿ

Բելառուսի խորհրդարանի ընտրությունները չԷին համապատասխանում ժողովրդավարության չափորոշիչներին. ԵԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները չԷին համապատասխանում ժողովրդավարության չափորոշիչներին: Այդ մասին նոյեմբերի 18-ին հայտնել Է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Մարգարետա Սեդերֆելտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Կայացած ընտրությունները չԷին համապատասխանում դեմոկրատական ընտրությունների կարեւոր միջազգային չափորոշիչներին»,-հայտարարել Է Սեդերֆելտը:

Բելառուսում իրավական բազան չի համապատասխանում երկրում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը, հավելել Է նա:

«Մենք ցավոք, հերթական անգամ եկանք այն եզրակացությանը, որ իրավական բազան չի համապատասխանում երկրում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը»,-նշել Է առաքելության ղեկավարը: Իր հերթին ԵԱՀԿ-ի Դեմոկրատական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոն հայտարարել Է, որ Բելառուսի խորհրդարանական ընտրություններում սահմանափակված Էին Սահմանադրուղթյամբ երաշխավորված մի շարք ազատություններ:

«Մենք դարձանք մի շարք ազատությունների սահմանափակման վկաները, որոնք երաշխավորված են Բելառուսի Հանրապետության Սահմանադրությամբ»,-ասել Է Բյուրոյի առաքելության ղեկավար Կորիեն Յոնկերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]