Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չորրորդ համաշխարհային մեդիագագաթնաժողովը կանցկացվի Պեկինում

Չորրորդ համաշխարհային մեդիագագաթնաժողովը կանցկացվի Պեկինում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորրորդ համաշխարհային մեդիագագաթնաժողովը նախատեսվում Է անցկացնել 2020 թվականին Պեկինում: «Սինհուա» գործակալության այս առաջարկությունը պաշտպանել են Համաշխարհային մեդիագագաթնաժողովի նախագահության՝ նոյեմբերի 18-ին Շանհայում կայացած նիստի մասնակիցները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջոցառումը, որը կայացել Է «Սինհուա» գործակալության նախաձեռնությամբ, կլոր սեղանի շուրջ Էր հավաքել խոշորագույն ԶԼՄ-ների՝ ՏԱՍՍ, Associated Press, Reuters, Agence France-Presse, ANSA, Kyodo, «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալություններին, հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիային, Al Jazeera հեռուստաընկերությանը, Naspers հարավաֆրիկյան մեդիախմբին, The Hindu հնդկական թերթին: Դրա հետ մեկտեղ որոշվել Է աշխատանքային կարգով ճշտել համաժողովվի անցկացման ստույգ ժամանակը: Նիստի մասնակիցներն անկեղծորեն եւ շահագրգիռ կերպով քննարկել են ԶԼՄ-ների գործունեության այնպիսի կարեւոր հարցեր, ինչպիսիք են՝ թղթակիցների անվտանգության ապահովումը, բուն տեղեկատվության պաշտպանությունը, որակյալ լրագրողական կադրերի պատրաստումը: Շատ Է խոսվել այն հնարավորությունների եւ մարտահրավերների մասին, որոնք կապված են մեդիական լանդշաֆթի արագ փոփոխության հետ, որտեղ ավելի ու ավելի ծանրակշիռ դեր են խաղում շարժական գաջեթները, սոցիալական ցանցերը:

Առաջին համաշխարհային մեդիահամաժողովը կայացել Է 2009 թվականին Պեկինում, հաջորդը ՏԱՍՍ-ի նախաձեռնությամբ անցկացվել Է 2012 թվականին Մոսկվայում: 2016 թվականին երրորդ համաժողովի անցկացման վայր Էր ընտրվել Դոհան (Կատար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]