Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հունվար

Գերմանիան ակնկալում Է, որ Իրանի իշխանությունները երկխոսություն կսկսեն բողոքողների հետ

Գերմանիան ակնկալում Է, որ Իրանի իշխանությունները երկխոսություն կսկսեն բողոքողների հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կառավարությունը հույս ունի, որ Իրանի իշխանությունները բենզինի գների բարձրացման դեմ բողոքողների հետ երկխոսություն վարելու պատրաստակամություն կդրսեւորեն: Այդ մասին հայտարարել Է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ուլրիկե Դեմերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք անհանգստությամբ ենք հետեւում իրադարձությունների զարգացմանը, հատկապես զոհերի, ձերբակալությունների վերաբերյալ հաղորդագրություններին: Մենք կոչ ենք անում Իրանի կառավարությանը՝ հարգել հավաքների ազատությունը եւ կարծիքներ հայտնելու ազատությունը: Իրանում մարդիկ պետք Է հնարավորություն ունենան իրենց դժգոհությունը հայտնել քաղաքական եւ տնտեսական զարգացման կապակցությամբ, իրենց կարծիքը հայտնել ազատ եւ խաղաղ ձեւով»,-հայտարարել Է նա նոյեմբերի 18-ին կայացած ճեպազրույցում: Նա հավելել Է, թե Բեռլինը հույս ունի, որ «Իրանի կառավարությունը բողոքների ֆոնին երկխոսելու պատրաստակամություն կդրսեւորի»:

Վերջին օրերին Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի են ունեցել բենզինի գները բարձրացնելու երկրի իշխանությունների որոշման կապակցությամբ: Ինչպես հայտնել են տեղական ԶԼՄ-ները, դրանցից մի քանիսը խաղաղ բնույթ Էին կրում, իսկ մյուսները վերաճել են անկարգությունների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ