Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ավստրիայում մոլեգնող տարերքը արգելափակել Է ճանապարհները երկրի հարավում եւ արեւմուտքում

Ավստրիայում մոլեգնող տարերքը արգելափակել Է ճանապարհները երկրի հարավում եւ արեւմուտքում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի հարավում եւ արեւմուտքում վատ եղանակը հանգեցրել Է ճանապարհային իրավիճակի վատթարացման, ներառյալ ավտոճանապարհների արգլափակումը եւ տրանսպորտի երթեւեկության սահմանափակումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 18-ին հայտնել Է Ավստրիայի ավտոմոտոտուրիստական ակումբ (ՃAMTC) հասարակական կազմակերպությունը: Տարերքը մոլեգնել Է Զալցբուրգի, Տիրոլի, Կարինտիայի եւ մասնակիորեն Շտիրիայի դաշնային երկրամասերում, որտեղ ճանապարհային իրավիճակի խնդրիներ են առաջացրել տապալված ծառերը, ձնահյուսերը եւ սելավահոսքերը:

«Բազմաթիվ ճանապարհներ մնում են արգելափակված: Իրադրության բարելավում չի ենթադրվում:

Նախազգուշացման ամենաբարձր մակարդակն Է հայտարարվել Է եղանակի հետագա վատանալու վերաբերյալ»,- ասված Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ Տիրոլում ձնահյուսերի են հանգեցրել ձյան չդադարող տեղումները, Շտիրիայի շատ շրջաններում տեւական տեղատարափ անձրեւներ են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]