Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

Փորձագետը գնահատել Է Իրանում ցույցերի մասշտաբը

Փորձագետը գնահատել Է Իրանում ցույցերի մասշտաբը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վառելիքի գների բարձրացման պատճառով տեղի ունեցող ներկայիս ցույցերը հազիվ թե վերաճեն իշխանությունների դեմ բողոքի համընդհանուր շարժման: Նոյեմբերի 18-ին ՏԱՍՍ-ի հետ կայացած զրույցում այս կարծիքն Է հայտնել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների ուսումնասիրման կենտրոնի ավագ գիտական աշխատակից Վլադիմիր Սաժինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես կարծում եմ, որ (Իրանի իշխանությունները) կհաղթահարեն (ստեղծված իրավիճակը): Որքան հայտնի Է զանգվածային լրատվամիջոցներից, բողոքներին մասնակցել Է մոտ 85 հազար մարդ երկրի հարյուր բնակավայրում: Դա այնքան Էլ շատ չԷ 82-միլիոնանոց բնակչության համար: Անշուշտ, այստեղ չարժե խոսել վարչակարգի դեմ համընդհանուր շարժման մասին»,- ասել Է նա:

Փորձագետը նշել Է, որ Իրանում ավտոմոբիլային տրանսպորտը շատ մեծ տեղ Է զբաղեցնում տնտեսությունում, երկրում կան երկաթուղիներ, բայց դրանք այնքան Էլ զարգացած չեն տեղանքի ռելիեֆի պատճառով: «Ուստի ավտոմոբիլային տրանսպորտը հզոր դիրքեր Է զբաղեցնում տնտեսությունում: Եվ վառելիքի գների բարձրացումը միանգամից կհանգեցնի բոլոր ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի գների բարձարցման»,- հավելել Է նա: Փորձագետը հիշեցրել Է, որ Իրանը գտնվում Է Վաշինգտոնի կողմից կոշտ ճնշման պայմաններում, երկրի տնտեսությունը վիթխարի դժվարություններ Է կրում, իսկ վառելիքի գների բարձրացումը շատ լուրջ Է:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ