Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՌԴ-ն Ուկրաինային հանձնեց Կերչի նեղուցում կալանված նավերը

ՌԴ-ն Ուկրաինային հանձնեց Կերչի նեղուցում կալանված նավերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտնել Է Ուկրաինային այն երեք նավերը հանձնելու մասին, որոնք Կերչի նեղուցում ռուսական կողմը կալանել Էր 2018 թվականի նոյեմբերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
«Նոյեմբերի 18-ին կայացել Է Ուկրաինայի ռազմածովային ուժերի երեք նավերի հանձնումն ուկրաինական կողմին, որոնք 2018 թվականի նոյեմբերին խախտել Էին Ռուսաստանի Դաշնության սահմանը Կերչի նեղուցի շրջանում Կիեւի կանխամտածված սադրանքի ընթացքում եւ կալանվել Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից»,- ասված Է ԱԳ նախարարության՝ նոյեմբերի 18-ին տարածված հաղորդագության մեջ:
«Հիշյալ նավերը մեր սահմանի ապօրինի հատման Ռուսաստանում շարունակվող քրեական գործի իրեղեն ապացույցներն են: Ուկրաինական կողմի պատասխանատու պահմանը դրանց հանձնումը հնարավոր Է դարձել այն բանի կապակցությամբ, որ Ռուսաստանի իրավասու մարմիններն ավարտել են նավերի նկատմամբ անհրաժեշտ քննչական գործողությունները, եւ դրանց գտնվելը Ռուսաստանի Դաշնության տարածքում քրեական դատավարության շարունակման համար չի պահանջվում»,- ասել են ՌԴ-ի ԱԳՆ-ում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]