1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իրանում անկարգությունների ընթացքում իրավապահներ են զոհվել

Իրանում անկարգությունների ընթացքում իրավապահներ են զոհվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի իրավապահ Է զոհվել Իրանում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում, որոնց պատճառը բենզինի գների բարձրացումն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:

«Ցավոք, տեղի են ունեցել նաեւ անկարգություններ վերջին մի քանի օրվա ընթացքում: Իրավապահ մարմինների մի քանի աշխատակիցներ ենթարկվել են հարձակման ու զոհվել»,- ասել Է Ռաբիին մամուլի ասուլիսի ընթացքում: Նա հավելել Է, որ Իրանում բողոքների մասնակիցները սառը զենք եւ հրազեն են կիրառել անվտանգության ուժերի ներկայացուցիչների դեմ: Նրա խոսքը մեջբերում Է Իրանի կառավարության լրատվական պորտալը: Նոյեմբերի 15-ին Իրանում ուժի մեջ Է մտել կառավարության կարգադրությունը բենզինի գները կրկնակի բարձրացնելու մասին՝ մեկ լիտրի դիմաց 15 հազար ռիալից (0,09 դոլար) մինչեւ 30 հազար ռիալ (շուրջ 0,2 դոլար): Դրանից հետո Իրանի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, ընդհարումներ ոստիկանության հետ: Ցուցարարները հրկիզել են բանկերի գրասենյակներ եւ ավտոլցավորման կայաններ: Անկարգություններ են արձանագրվել հարյուրավոր փոքր բնակավայրերում: Տեղական եւ արեւմտյան զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներով՝ անկարգությունների ընթացքում զոհվել Է 12-ից մինչեւ 30 մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ եւ վերքեր են ստացել: Նոյեմբերի 16-ին հանրապետության իշխանությունները երկրում անջատել են Համացանցը՝ մուտք թողնելով սոսկ որոշ առցանց ծառայությունների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]