Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թբիլիսիում հանրահավաքը դուրս Է եկել օրենքի շրջանակից. Վրաստանի ՆԳՆ

Թբիլիսիում հանրահավաքը դուրս Է եկել օրենքի շրջանակից. Վրաստանի ՆԳՆ


ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում հանրահավաքը, որն սկսվել Է նոյեմբերի 17-ին խորհրդարանի մոտ, իսկ այնուհետեւ բերել օրենսդիր մարմնի շրջափակման, դուրս Է եկել օրենքի շրջանակից: Այդ մասին ասված Է Վրաստանի ՆԳ նախարարության՝ նոյեմբերի 18-ին հրապարակված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հանրահավաքը, որը նոյեմբերի 18-ին սկսվել Է Ռուսթավելի պողոտայում, խորհրդարանի շենքի առջեւ, ավելի ուշ հակաօրինական բնույթ Է ընդունել: Մասնավորապես, հավաքվածների մի մասը փակել Է օրենսդիր մարմնի բոլոր մուտքերը: Դրա հետ մեկտեղ քաղաքական ղեկավարները բացահայտորեն կոչ են անում կողմնակիցներին՝ խոչընդոտել խորհրդարանի աշխատանքին: Չնայած ՆԳ նախարարության կողմից արված մի շարք կոչերին ու նախազգուշացումներին, ժողովների եւ կարծիքների արտահայտման ազատությունը դուրս Է եկել օրենքի շրջանակից»,-նշվում Է հայտարարության մեջ:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 18-ին չի կարողացել հանգստյան օրերից հետո վերսկսել աշխատանքը այն բանի պատճառով, որ բողոքի ակցիայի մասնակիցներն արգելափակել են խորհրդարանի շենքի բոլոր մուտքերը եւ այնտեղ թույլ չեն տալիս մտնել պատգամավորներին: Խորհրդարանի մամուլի ծառայության աշխատակիցը հայտնե Է, որ ժամը 12:00-ի դրությամբ պլանավորված Էր ճյուղային տնտեսության եւ տնտեսական քաղաքականության կոմիտեի նիստը, սակայն այն հետաձգվել Է անորոշ ժամանակով: Այսօր նաեւ նշանակված Է խորհրդարանի բյուրոյի նիստը: Այն պետք Է կայանա ժամը 15:00-ին, բայց առայժմ պարզ չԷ՝ կկայանա այն արդյոք, թե կհետաձգվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]