Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանի խորհրդարանը չկարողացավ սկսել աշխատանքը ցուցարարների գործողությունների պատճառով

Վրաստանի խորհրդարանը չկարողացավ սկսել աշխատանքը ցուցարարների գործողությունների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 18-ին չի կարողացել հանգստյան օրերից հետո վերսկսել աշխատանքը այն բանի պատճառով, որ բողոքի ակցիայի մասնակիցներն արգելափակել են խորհրդարանի շենքի բոլոր մուտքերը եւ այնտեղ թույլ չեն տալիս մտնել պատգամավորներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունում:
«Ժամը 12:00-ի դրությամբ պլանավորված Էր ճյուղային տնտեսության եւ տնտեսական քաղաքականության կոմիտեի նիստը, սակայն այն հետաձգվել Է անորոշ ժամանակով: Այսօր նաեւ նշանակված Է խորհրդարանի բյուրոյի նիստը: Այն պետք Է կայանա ժամը 15:00-ին: Ինձ առայժմ ոչինչ չեն ասել բյուրոյի նիստի մասին, ուստի ես առայժմ չգիտեմ՝ կկայանա այն արդյոք, թե կհետաձգվի»,-ասել Է խորհրդարանի մամուլի ծառայության աշխատակիցը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]