Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուն կարևորում է յուրաքանչյուր քաղաքացու դերը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուն կարևորում է 
յուրաքանչյուր քաղաքացու դերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի անդամների ընտրության համար մեկական թեկնածուներ են առաջարկել ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը:

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Նարեկ Համբարձումյանի թեկնածությունը, որը կոռուպցիայի կանխարգելման գործում կարևորում է յուրաքանչյուր քաղաքացու դերը:

«Ներկա իրականության պայմաններում մեր երկրի որդեգրած հակակոռուպցիոն քաղաքականությունն, իմ կարծիքով, պետք է ընդգրկի ոչ միայն անձեր և կառույցներ, այլ պետք է կրի համակարգային բնույթ, և բացառի կոռուպցիայի ցանկացած դրսևորում: Այս գործընթացում կարևորում եմ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ներգրավվածությունը պետական մարմինների՝ մասնավորապես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունում»,- ասաց Համբարձումյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]