Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակն ընդդիմության պիկետը որակել Է հեղափոխության փորձ

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակն ընդդիմության պիկետը որակել Է հեղափոխության փորձ


ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին օրենսդիր մարմնի շենքի պիկետը, որն անցկացվում Է նրա աշխատանքը խանգարելու նպատակով, համարել Է հեղափոխական սցենարի բաղկացուցիչ մասը: Համապատասխան կարծիքը նա հայտնել Է նոյեմբերի 18-ին տարածված մեկնաբանության մեջ:
«Բյուջեի ձախողումը պետական դավաճանություն Է եւ հետքայլ պարզապես այն պատճառով, որ այնտեղ (խորհրդարանի շենքի մոտ) պիկետ Է: Միթե ոչ ոք չի տեսնում, որ դա հեղափոխական սցենար Է: Դե իհարկե, մենք ամեն բան տեսնում ենք: Դրա հետ մեկտեղ մենք կարծում ենք, որ ցանկացած մարդ ունի կամաարտահայտման իրավունք, սակայն պետությունը եւ այնտեղ ապրող մարդիկ փրկվելու իրավունք ունեն»,-ասված Է Վոլսկու մեկնաբանության մեջ:
Այս տարի խորհրդարանը պետք Է ընդունի երկրի 2020 թվականի բյուջեն:
Ընդդիմությունը խորհրդարանը պիկետել Է նոյեմբերի 17-ի երեկոյան: Մինչ այժմ ծառայողական երեք մուտքերի մոտ խփված են վրաններ, տեղադրված են աղբով ու ավազով պարկեր: Բողոքողները խարույկներ են վառում մետաղե տակառներում: Նրանք ասում են, որ դարպասները, որոնց վրա կողպեքներ են դրել, կբացեն միայն այն դեպքում, եթե պատգամավորները հավաքվեն քննարկելու համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը անցումային կառավարության պայմաններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]