Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուն ներկայացրեց իր մտահոգությունները

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուն ներկայացրեց իր 
մտահոգությունները

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի անդամների ընտրության համար մեկական թեկնածուներ են առաջարկել ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը:

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, որը պատգամավորներին ներկայացրեց հայտարարագրման գործընթացի վերաբերյալ իր մտահոգությունները:

«Կարևորում եմ հանձնաժողովի՝ գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերի վերլուծության գործառույթը՝ ապօրինի հարստանալու ռիսկերի վերհանման կտրվածքով: Առ այս պահն էթիկայի հանձնաժողովն այդ ուղղությամբ հայտարարագրերի վերլուծություն չի իրականացրել: Գույքի և եկամուտների հայտարարագրերի՝ այս պահին «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված բովանդակությունը համահունչ չէ ապօրինի հարստանալու դիսպոզիցիային: Այսօր հայտարարագրման ենթակա է բացառապես անձին՝ սեփականության իրավունքով պատկանող գույքի վերաբերյալ տվյալները, չափազանց բարձր է հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի գումարային շեմը՝ 8 մլն դրամ, գործնականում դժվար վերահսկելի են կանխիկի հոսքին վերաբերող համապատասխան գործընթացները, դրամական միջոցների հայտարարագրման համակարգում չկա հստակ տարանջատում՝ կանխիկ և անկանխիկ դրամական միջոցների միջև, չունենք դասական իմաստով պարտավորությունների հայտարարագրման համակարգ»,- ասաց Շաթիրյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am