1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վենետիկի թանգարաններն ու դպրոցները վերսկսել են աշխատանքը հեղեղումից հետո

Վենետիկի թանգարաններն ու դպրոցները վերսկսել են աշխատանքը հեղեղումից հետո


ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկի թանգարաններն ու դպրոցները, որոնք ավելի վաղ փակվել Էին վերջին կես դարի ընթացքում քաղաքը պատուհասած ռեկորդային հեղեղման պատճառով, նոյեմբերի 18-ին վերսկսել են իրենց աշխատանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է TGCOM-24 հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ երթեւեկությունը կվերսկսեն նաեւ ջրային տրամվայները՝ վապորետոները, որոնք հիմնական փոխադրամիջոցն են Վենետիկում: Նոյեմբերի 17-ին քաղաքում ջրի մակարդակը հասել Է 150 սանտիմետրի նշագծին, ինչից հետո սկսել Է իջնել: Ընդ որում, ինչպես հայտնել են օդերեւութաբանները, իրադրության զգալի բարելավում չարժե սպասել մինչեւ երեքշաբթի օրը:
Նոյեմբերի 18-ին Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակն Է հայտարարել Տոսկանայում եւ Էմիլիա-Ռոմանիեում այնտեղ սպասվող հորդառատ անձրեւների եւ ամպրոպների պատճառով, որոնք դարձյալ կարող են գետերի վարարում հրահրել այդ մարզերում: Կիրակի օրը Տոսկանայում ափերից դուրս Է եկել Առնո գետը, որպես նախազգուշական միջոց տարհանվել Է մի քանի հարյուր մարդ: Երկուշաբթի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Պիզայում, իշխանություններն անվտանգության նկատառումներով կարգադրել են փակել դպրոցները: Նոյեմբերի 18-ին վտանգի առավելագույն մակարդակը գործում Է նաեւ մի քանի այլ շրջաններում:
Վենետիկում կրիտիկական իրադրություն Է ստեղծվել վերջին կես դարի ընթացքում «բարձր ջրի» ռեկորդային մակարդակի կապակցությամբ, որը նոյեմբերի 13-ին հասել Է գրեթե 190 սանտիմետրի: Դա հանգեցրել Է քաղաքի 80 տոկոսի հեղեղման, ներառյալ Սուրբ Մարկոսի հրապարակը, որտեղ ջրի մակարդակը գերազանցել Է 1 մետրը: Հեղեղման պատճառով փակվել են թանգարանները, այդ թվում՝ Դոժերի պալատը: Վենետիկի հյուրանոցների ասոցիացիայի տվյալներով՝ հեղեղումից հետո զբոսաշրջիկների ավելի քան 35 տոկոսը հրաժարվել Է Վենետիկ ուղեւորությունից: Քաղաքի իշխանությունները տարերքի պատճառած վնասը գնահատում են 1 մլրդ եվրո: Իտալիայի կառավարությունն արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել եւ 20 մլն եվրո Է հատկացրել աղետի հետեւանքների վերացման սկզբնական փուլին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]