Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հոնկոնգի դատարանը ոչ սահմանադրական է ճանաչել դիմակներ կրելու արգելքը. South China Morning Post

Հոնկոնգի դատարանը ոչ սահմանադրական է ճանաչել դիմակներ կրելու արգելքը. South 
China Morning Post


ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգի Գերագույն դատարանը նոյեմբերի 18-ին Սահմանադրությանը հակասող է ճանաչել հանրահավաքների ժամանակ դիմակներ կրելու արգելքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է South China Morning Post թերթը:
Ավելի վաղ մի խումբ դեմոկրատներ բողոքարկել էին արտակարգ դրության դեպքում ձեռնարկվող միջոցների մասին հատուկ օրենքը: Այն Հոնկոնգի վարչակազմին օժտում է իր հայեցողությամբ ցանկացած միջոց ձեռնարկելու լիազորություններով արտակարգ իրավիճակների ծագման դեպքում, որոնք սպառնալիք են ներկայացնում հասարակության համար: Այդ օրենքի շրջանակում էլ հենց դիմակներ կրելու արգելք էր սահմանվել:
Դատարանը վճռել Է, որ արտակարգ դրության դեպքում միջոցառումների մասին օրենքն «անհամատեղելի է» Չինաստանի այդ հատուկ վարչական շրջանի Հիմնական օրենքի (Սահմանադրության) հետ:
Հոնկոնգի իշխանությունները դիմակներ կրելու արգելք էին սահմանել հոկտեմբերի 4-ի ցույցերի ու հանրային միջոցառումների ժամանակ: Նորամուծությունը կոչված էր զսպելու հանրային անկարգությունները մեգապոլիսում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]