Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թրամփը եւ Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանը եւ Սիրիան

Թրամփը եւ Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանը եւ Սիրիան
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ֆրանսիայի նրա պաշտոնակից Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանը, Սիրիան, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը դեկտեմբերի սկզբին տեղի Է ունենալու Լոնդոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 17-ին հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը խոսել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ղեկավարները քննարկել են հետագա քայլերն Իրանի եւ Սիրիայի նկատմամբ, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի ղեկավարների առաջիկա հանդիպումը Լոնդոնում»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը կկայանա դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]