Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը դատապարտել Է Իրանում ուժի կիրառումը ցուցարարների դեմ

ԱՄՆ-ը դատապարտել Է Իրանում ուժի կիրառումը ցուցարարների դեմ


ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը պաշտպանում Է Իրանի ժողովրդի խաղաղ ցույցերը եւ դատապարտում Է ուժի կիրառումը ցուցարարների դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմի՝ նոյեմբերի 17-ին տարածված հայտարարության մեջ:
Իրանում բողոքի գործողություններ են տեղի ունենում բենզինի գների բարձրացման պատճառով: Հաղորդվել Է, որ ակցիաներից մեկի ընթացքում մարդ Է զոհվել:
«Միացյալ Նահանգները պաշտպանում Է իրանական ժողովրդի խաղաղ բողոքները ռեժիմի դեմ: Մենք դատապարտում ենք ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը եւ հաղորդակցության խիստ սահմանափակումները»,- նշվում Է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Աբաս Մուսավին նշել Է, որ Իրանում բողոքների վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունը միջամտություն Է համարում երկրի գործերին: Մինչ այդ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հայտարարել Է, որ Վաշինգտոնը դատապարտում Է Թեհրանի կողմից երկրում Ինտերնետն անջատելու փորձերը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի աջակցությունն Է հայտնել «Իրանի բազմաչարչար ժողովրդին», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]