Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԿԺԴՀ-ի առաջնորդը ներկա Է եղել երկրի օդուժի զինավարժանքներին

ԿԺԴՀ-ի առաջնորդը ներկա Է եղել երկրի օդուժի զինավարժանքներին


ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ունը երկրի ռազմաօդային ուժերի օդաչուներից պահանջել Է լիովին պատրաստ լինել դիմագրավելու «մինչեւ ատամները զինված հակառակորդի» գրոհները: Նա հետեւել Է տեղի ունեցած ռազմաօդային զինավարժանքներին եւ բարձր գնահատական Է տվել դրանց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 18-ին հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
«Մեր օդաչուները պետք Է պատրաստ լինեն այն բանին, որ պայքարեն մինչեւ ատամները զինված թշնամիների դեմ»,- մեջբերում Է գործակալությունը Կիմ Չեն Ունի խոսքը:
Դիտորդներն ուշադրություն են հրավիրել այն բանի վրա, որ զինավարժանքների մասին հաղորդագրությունը հրապարակվել Է այն բանից մեկ օր հետո, երբ ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան հայտարարեցին, որ հետաձգում են ավելի վաղ պլանավորված համատեղ ռազմաօդային զորավարժությունները՝ նպաստելու համար ԿԺԴՀ-ի միջուկազերծման բանակցություններին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախօրյակին Կիմ Չեն Ունի հետ մոտալուտ հանդիպման հույս Է հայտնել, հաղորդել Է «Ինտերֆաքս»:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]