Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բելառուսի խորհրդարանի նոր կազմի առաջին նստաշրջանը կգումարվի դեկտեմբերի 6-ին

Բելառուսի խորհրդարանի նոր կազմի առաջին նստաշրջանը կգումարվի դեկտեմբերի 6-ին


ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Ազգային ժողովի նոր գումարման Ներկայացուցիչների պալատի (ստորին պալատի) առաջին նստաշրջանը կկայանա դեկտեմբերի 6-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Լիդիա Երմոշինան:
«Դեկտեմբերի 6-ին առավոտյան ժամը 10-ին կբացվի Ներկայացուցիչների պալատի, նույն օրը ժաը 14-ին՝ Հանրապետության խորհրդի նստաշրջանը»,- ասել Է Երմոշինան նոյեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների արդյունքների ամփոփման նիստը կկայանա նոյեմբերի 22-ին:
Ընտրություններին հանրագումարային մասնակցությունը, նախնական տվյալներով՝ կազմել Է 77,22 տոկոս: Ավելի վաղ Երմոշինան հայտնել Է, որ ստորին պալատի ընտրությունները կայացել են բոլոր 110 ընտրատարածքներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]