Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Դեկտեմբեր

Արսեն Թորոսյանը ուղերձ է հղել Ռազմական բժիշկների օրվա կապակցությամբ

Արսեն Թորոսյանը ուղերձ է հղել Ռազմական բժիշկների օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռազմական բժիշկների օրվա կապակացությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ուղերձում նշված է. «Սրտանց շնորհավորում եմ մեր ռազմական բժիշկներին` մասնագիտական տոնի կապակցությամբ։

Կարևորելով Ձեր դերը մեր զինվորների կողքին՝ պետք է փաստել, որ դժվարին ճանապարհ եք անցել Հայոց պետականության կառուցման ճանապարհին և այսօր էլ շարունակում եք պատշաճ կատարել Ձեր աշխատանքը։

Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում բազմիցս ապացուցել եք, որ Ձեր հոգատարության և մասնագիտական կարողությունների շնորհիվ՝ մեր զինվորները գտնվում են ապահով ձեռքերում։

Դուք եք, որ օր ու գիշեր առաջնագծում գտնվում եք մեր զինվորների կողքին, անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնություն ցույց տվողներից մեկն եք նաև քաղաքացիական բնակչությանը։

Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, իսկ ռազմական բժիշկներին քաջ առողջություն»։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ