Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ քննչական կոմիտեն պարզում է «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեն պարզում է «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի մահվան 
հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նոյեմբերի 16-ի ժամը 22։50-ի սահմաններում հայտնաբերվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորված անձ, ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով մեղադրվող, 07․10․1998թ․ ծնված  Սարգիս Հակոբի Աբելյանի դին՝ 2-րդ հարկի մահճակալից մարզահագուստի ամրակապով կախված վիճակում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]