Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Բելառուսի խորհրդարանական ընտրություններում ժամը 9։00-ի դրությամբ մասնակցությունը 37,14% է

Բելառուսի խորհրդարանական ընտրություններում ժամը 9։00-ի դրությամբ 
մասնակցությունը 37,14% է

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԲԵԼՏԱ: Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի ընտրություններում տեղական ժամանակով ժամը 9։00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 37,14%։ Այս մասին հայտնել է Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։

Նոյեմբերի 17-ը Բելառուսի յոթերորդ գումարման Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի ընտրությունների հիմնական օրն է։

Տեղական ժամանակով ժամը 8։00-ին երկրի 5831  ընտրատեղամաս է բացվել  (46-ն արտերկրում) և կաշխատի մինչև ժամը 20։00-ն

Բելառուսի ԿԸՀ-ն գրանցել է 1029 միջազգային դիտորդ։ Ամենամեծ առաքելությունները տրամադրել են ԱՊՀ-ն՝ 475 դիտորդ, ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը՝ 346 մարդ։ ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովը հայտավորել է 83 փորձագետ, Եվրոպայի խորհրդ Խորհրդարանական վեհաժողովը՝  28, Շանհայի համագործակցության կազմակերպությունը՝ 17 դիտորդ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]