Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ինքնիշխանությունից մինչև հասարակական ընկալումներ.«Կողբ»-ը և «Բուն»-ը սկսեցին դասախոսության նոր շարք

Ինքնիշխանությունից մինչև հասարակական ընկալումներ.«Կողբ»-ը և «Բուն»-ը 
սկսեցին դասախոսության նոր շարք
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կողբ» կրթության, մշակութային և սպորտի զարգացման հիմնադրամը և «Բուն» հիմնադրամն իրենց համագործակցության շրջանակում մեկնարկեցին դասախոսությունների երկու նոր շարք: Դրանք կշոշափեն մարդու ինքնիշխանության, ազատության, հասարակության ընկալումների, ինֆորացիաի պարզաբանումների և այլ հարցեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` շարքերի մեկնարկը տրվեց Երևանում նոյեմբերի 16-ին:
«Կողբ» և «Բուն» հիմնադրամների համագործակցության 2 տարվա առիթով սկսում ենք դասախոսությունների երկու նոր շարք: Առաջինը «Ինքնիշխանության անատոմիա» խորագրով 10 բանախոսությունների շարքն է, երկրորդը «Քաղաքագիտության ալգորիթմ» խորագրով դասախոսությունների շարքը: Նպատակն է, որ այն կարևոր խնդիրները, որոնք պետք է քննարկման առարկա դառնան հասարակությունում, քննարկվեն և մարդիկ ավելի ճիշտ ընկալեն շատ հասկացությունների և արժեքների իմաստը»,-ասաց «Կողբ» հիմնադրամի տնօրեն Արթուր Աբովյանն ու հավելեց` դասախոսություններն ուղղված են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, ով մտածում է Հայաստանի բարօրության, ինքնիշխանության մասին:
Դասախոսությունների մեկնարկը տրվեց թիրախային հիմնաքարային արժեքների քննարկումից` ինքնիշխանություն, ազատություն, արդարություն և հասարակության, անհատի կողմից դրանց ընկալում:
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը համակարգում է «Ինքնիշխանության անատոմիա» թեմայով մեծ շարքը: «Մեզ հետաքրքրող հիմնական հարցը հետևայլն է, թե ինչ է տեղի ունենում մարդու հետ այս ժամանակներում, արդյոք ներկա զագացումները բերում են նրան, որ մարդը դառնա ավելի ազատ, ավելի ինքնուրույն: Քննարկվելու է, թե տնտեսական, քաղաքական, մշակութային համակարգերը որքանով են նպաստում մարդու ազատությանը: Փորձելու ենք հասկանալ, թե արդյոք բոլոր առումներով մարդը դառնում է ինքնիշխան, թե ոչ»,-ասաց նա:
Շարքի բանախոսներն են լինելու հայտնի փիլիսոփաներ, տնտեսագետներ, քաղաքագետներ ու մշակութաբաններ: Նախատեսված է 10 դասախոսություն` ամսական 2 անգամ պարբերականությամբ:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը, ով համակարգում է «Քաղաքագիտության ալգորիթմ» թեմայով դասախոսությունների շարքը, նշեց` շարքը լայն ընգրկում ունի` մարդ, հասարակություն, պետություն, միջազգային հարաբերություններ: Նա այս շարքը բնորոշեց որպես պարզաբանման շարք: «Ներկայում շատ ինֆորմացիա կա, ինտերնետի հասանելիության դարում ասել, թե մարդիկ կրթվելու, ինֆորցիա ստանալու խնդիր ունեն, սխալ կլինի: Մարդկությունը լուծել է այդ խնդիրը: Ինֆորմացիայի հեղեղ կա, և հիմա ավելի մեծ աստիճանի խնդիր է դառնում այդ ամենը հասկանալը, մարդիկ կորում են այդ ինֆորմացիայի մեջ, իրար ժխտող տեսությունների մեջ: Այս սերնդի համար դժվար է դարձել լավ պատկերացում ունենալ որևէ թեմայի մասին, համացանցում ինֆորմացիան բազմազան, տարաբնույթ է: Մարդկանց պետք  է հատուկ ինֆորմացիա: Եվ դա վերջին տասնամյակներում ստեղծված տեսություններն են, որոնք թույլ են տալիս ամեն ինչ մոդելավորել, որով կարող ես պարզ, հասարակ պատասխան տալ, թե օրինակ ինչ է սահմանադրությունը»,-ասաց նա ու հավելեց` իր խնդիրը ոչ թե մարդկանց ինֆորմացիա տալն է, այլ մեր խնդիրն է օգնել դրանք հասկանալ, պարզաբանել:
Շարքի համար նախատեսված է 20 դասախոսություն, 5-6 սեմինար:
«Կողբ» և «Բուն» հիմնադրամների համագործակցությունը սկսվել է արժեբանության թեմայով դասախոսություններով 2018-ից: «Կողբ» կրթության, մշակութային և սպորտի զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2013-ին, սկզբանական շրջանում զբաղվել է ֆինանսական դժվարություններ ունեցող ուսանողներին ուսուման համար ֆինանսական օգնություն ցուցաբերելու գործով: Արդյունքում հիմնադրամը ֆինանսավորել է մոտ 120 ուսանողի` թե Հայաստանում, թե արտերկրում սովորելու համար: Ներկայում հիմնադրամն իրականացնում է այլ թիրախային ծրագրեր: Ծրագրերից մեկն էլ Կողբ գյուղում «Թումո»-ի կառուցումն է: Երկու հիմնադրամների համագործակցության արդյունքում կենտրոնի կառուցումն ընթացքի մեջ է, շինարարությունն արդեն ավարտի փուլում է: 2020-ի աշնանն այն արդեն կբացվի: Հիմնադրամը ներկայում Տավուշի մարզում ընտրված համայնքներում փորձում է մի քանի ծրագրերի շնորհիվ փոփոխություններ մտցնել, այդ համայնքների զարգացման մոդելը հետագայում օգտագործել նաև այլ համայնքներում: Հիմնադրամի ծրագրերից է նաև գյուղատնտեսական ինկուբատորների ծրագիրը, որը վերաբերում է չրերի արտադրությանը: 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]