Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նոյեմբերի 18-ին սպասվող իրադարձությունները

Նոյեմբերի 18-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ՀՀ ԱԺ-ում կշարունակվի հերթական նիստը:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով Կատարի Պետությունում է: Պաշտոնական հանդիպումներից բացի, նախագահ Սարգսյանը կհանդիպի նաև հայ համայնքի հետ:

ՀՀ մտավոր սեփականության գործակալության և Կորեայի Գյուտարարության խթանման ասոցիացիայի միջև կստորագրվի փոխըմբռնման հուշագիր՝ մտավոր սեփականության ոլորտում ուսուցման մշակույթը խթանելու և համագործակցությունը խորացնելու նպատակով:

Մերձավորարևելյան զարգացումները հայ փորձագետների ուշադրության կենտրոնում: ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը կանցկացնի միջազգային գիտաժողով «Հայաստանը և վերափոխվող Մերձավոր Արևելքը» թեմայով:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից #փոխիրաշխարհը իրազեկման արշավի շրջանակում հայտարարված «Իմ ընկեր․․․» թեմայով շարադրությունների մրցույթի արդյունքները կամփոփվեն այսօր։ Հայաստանի ամերիկյան համալսարանում նախատեսված է հանդիսավոր միջոցառում:

Հրավիրված մամուլի ասուլիսում կներկայացվեն «Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերությունն ընդդեմ «Անելիք բանկի» դատական գործի զարգացումները:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նոյեմբերի 19-ին կանցկացվի համերգ՝ նվիրված քանդակագործ Արթօ Չագմաքչյանի հիշատակին: Համերգին ընդառաջ՝ այսօր հրավիրված ասուլիսում, կներկայացվեն մանրամասներ:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կկայանա Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան նշանակելու պաշտոնական արարողությունը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]