Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Միքայել Փաշայանը հանդիպել է ՌԴ-ում Հնդկաստանի դեսպանության առևտրի հարցերով առաջին խորհրդականի հետ

Միքայել Փաշայանը հանդիպել է ՌԴ-ում Հնդկաստանի դեսպանության առևտրի 
հարցերով առաջին խորհրդականի հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպանության առևտրի հարցերով առաջին խորհրդական տիկին Վրինդաբա Գոհիլի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև փոխադարձ համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագրի նախագծի վերջնականացման, նախագծի փոխհամաձայնեցման և ստորագրման ընթացակարգերն արագացնելու, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ակտիվ համագործակցության հնարավորությունների, արտաքին առևտրի խթանմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի զարգացման կարևորությանն ու առանցքային նշանակությանը, համատեղ համագործակցության և փորձի փոխանակման այլ հնարավոր տարբերակների:

Վրինդաբա Գոհիլն այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք ստորաբաժանումների ղեկավարների և ներկայացուցիչների հետ՝ քննարկելով վերջիններիս գործառույթներին ու իրավասություններին առնչվող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]