Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիան, չնայած ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքին, կօգտագործի Ս-400 զենիթահրթիռային համակարգերը

 Թուրքիան, չնայած ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքին, կօգտագործի Ս-400 
զենիթահրթիռային համակարգերը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան մտադիր է օգտագործել Ռուսաստանից ձեռք բերված Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը՝ չնայած Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:

Դեմիրը մասնավորապես նշել է, որ տրամաբանական չէ Ս-400-ներ գնելը և չօգտագործելը: Նա նշել է, որ ռուսական անձնակազմը գործողություններում չի ներգրավվի, այդ համակարգերը ՆԱՏՕ-ի համար սպառնալիք չեն լինի:

Ռուսական Ս-400-ների ձեռքբերումը հուլիսի կեսերից սկսած Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում ճգնաժամ է առաջացրել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Ս-400-ներն ամբողջությամբ կօգտագործվեն հաջորդ տարվա ապրիլին:

Թուրքիայի և Ռուսաստանի միջև Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2017 թվականին: ԱՄՆ-ը պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: Այդ պատճառով Պենտագոնը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, հուլիսի 17-ին հայտարարել է, որ Թուրքիան հեռացվելու է ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից: Իսկ հանրապետական կուսակցությունից սենատոր Ռիք Սքոթը և Թոդ Յանգը հուլիսի 19-ին սենատին են ներկայացրել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]