Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հետախուզվողները կամավոր ներկայացել են ոստիկանության բաժիններ

Հետախուզվողները կամավոր ներկայացել են ոստիկանության բաժիններ

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետախուզվող երկու քաղաքացի կամավոր ներկայացել է ՀՀ ոստիկանություն: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ոստիկանության պաշտոնական կայքից:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 15-ին ինքնակամ բաժին է ներկայացել Ներքին Շենգավիթի բնակիչ 26-ամյա մի տղամարդ, ով հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով): Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 15-ին Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, կամավոր ոստիկանություն է ներկայացել 29-ամյա մի քաղաքացի, որը 2018թ. օգոստոսի 27-ից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]