Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ցանկացած վայրից Արարատբանկի ծառայություններից օգտվելու նոր հնարավորություն. գործարկվեց ԱՐԱՐԱՏՄոբայլը

Ցանկացած վայրից Արարատբանկի ծառայություններից օգտվելու նոր 
հնարավորություն. գործարկվեց ԱՐԱՐԱՏՄոբայլը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատբանկ»-ն իր հաճախորդներին և ոչ միայն իր հաճախորդներին նոր հնարավորություն է տալիս՝ աշխարհի ցանկացած վայրից օնլայն օգտվել բանկի ծառայություններից: «ԱՐԱՐԱՏ Մոբայլ» հավելվածը դյուրին է օգտագործման համար, համապատասխան է միջազգային ստանդարտներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 15-ին կայացավ «ԱՐԱՐԱՏՄոբայլ» հավելվածի շնորհանդեսը:

«Շուրջ 3 տարի «Արարատբանկ»-ն իր թիմով աշխատել է այս հավելվածի վրա: Եվ այսօր արդեն կարող եմ ասել, որ ունենք Հայաստանի բանկային համակարգում գործող մոբայլ հավելվածներից լավագույններից մեկը: Հավելվածը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով և ամենակարևորը՝ ապահովության համակարգերով: Սրա նպատակն է հնարավորություն տալ մարդկանց առանց բանկ այցելելու թվային տիրույթում օգտվել բանկային ծառայություններից»,-ասաց Արարատբանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանը:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Նա վստահեցրեց՝ թվային ծառայությունների զարգացման առումով կարելի է բանկից անընդհատ  նորությունների սպասել: Այսպիսով` մարդը կարող է աշխարհի ցանկացած կետից տանը նստած կառավարել իր բանկային հաշիվները:  «Արարատբանկ»-ի ռազմավարությունը ներառում է 3 ուղղություններ՝ դասական բանկ, թվային բանկ և ներդրումային բանկ: «ԱՐԱՐԱՏՄոբայլ»-ն արդեն թվային բանկի հաջողություններից է: Բանկը, զարգացնելով թվային ծառայությունները, չի մոռանում նաև դասական բանկի մասին: Թե թվային, թե դասական և թե ներդրումային բանկը, կարելի է ասել, զարգանում են հավասարապես: Սարգսյանը նկատեց՝ «Արարատբանկ»-ն այն եզակիներից է, որ Հայաստանում ունի 60 մասնաճյուղ, ներկայացված է բոլոր մաքսային մուտքերում, ունի զարգացման լուրջ ռազմավարություն: 

«Արարատբանկ»-ի թվային ծառայությունների դեպարտամենտի պետ Գայանե Ստեփանյանը ներկայացրեց «ԱՐԱՐԱՏՄոբայլ»-ի առավելություններից մի քանիսը: Բանկի հաճախորդները հավելվածի միջոցով հնարավորություն կունենան ակտիվացված քարտով գրանցվել 3D secure համակարգում՝ առանց բանկ այցելելու: «Հավելվածի միջոցով քարտից քարտ փոխանցումների հնարավորությունը տալիս ենք ոչ միայն մեր բանկի հաճախորդներին: Ծառայության մեր առաջարկած մրցունակ սակագինը որևէ այլ տեղ չկա»,-ասաց նա:

Հավելվածի առավելություններից է նաև այն, որ դրա միջոցով կարելի է նախապես հերթագրվել և դասական բանկի ծառայություններից օգտվել առանց հերթերի ու սպասելու:  Հավելվածն ունի իր սեփական առցանց օգնության և զանգի պատվերի հնարավորությունը: 

Բանկը հավելվածի մեջ դրել է նաև պոտենցիալ հաճախորդ ստեղծելու գաղափարը, կրճատել է «Արարատբանկի հաճախորդ դառնալու գործընթացը: Այսուհետ հնարավոր է «ԱՐԱՐԱՏՄոբայլ»-ի միջոցով որոշ տվյալներ առցանց ուղարկել բանկ, դառնալ պոտենցիալ հաճախորդ, այնուհետև բանկ այցելելով շատ արագ՝ մի քանի րոպեում դառնալ հաճախորդ: «ԱՐԱՐԱՏՄոբայլ»-ում գրանցվելը ևս շատ դյուրին է: Մինչև տարեվերջ կունենան նաև առցանց նույնականացման հնարավորությունը: Հավելվածն ամբողջովին համապատասխանեցված է միջազգային ստանդարտներին:  

Տարին թեև դեռ չի ավարտվել, սակայն «Արարատբանկ»-ը հասցրել է 2019-ի առաջին 10 ամիսներին ակտիվները կազմել են  ամիսներին 221 մլրդ, պարտավորությունները՝183 մլրդ: Բանկը հիփոթեքային վարկերի տրամադրման ցուցանիշով Հայաստանում 4-րդ տեղում է:  «Արարատբանկ»-ի վարկային պորտֆելը կազմում է 131 մլրդ դրամ, բանկն այս պահին ունի 2 մլրդ 450 մլն դրամ շահույթ, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, տարին ամփոփելու են շատ ավելի մեծ շահույթով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am