1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լոնդոնում փորձել են գողանալ Ռեմբրանդտի կտավները

Լոնդոնում փորձել են գողանալ Ռեմբրանդտի կտավները

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Դալիչի պատկերասրահից անհայտ անձինք փորձել են Rembrandt's Light ցուցադրությունից գողանալ հայտնի գեղանկարիչ Ռեմբրանդտի երկու կտավները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, անվտանգության ազդանշանային համակարգի աշխատելուց անմիջապես հետո ոստիկանները ժամանել են պատկերասրահ:

Գողությունը նախաձեռնած անձինք կարողացել են դիմել փախուստի, իսկ Ռեմբրանդտի կտավները հայտնաբերվել են պատկերասրահի տարբեր հատվածներից:

Իրավապահները հետաքննություն են սկսել կատարվածի մանրամասները պարզելու նպատակով: Հետաքննության նպատակով որոշ ժամանակ ցուցադրությունը փակ կլինի այցելուների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]