Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հարգելի պարոն Ամիրխանյան,

Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ:

Ձեր երաժշտությունը կարողանում է աներևույթ ձգողական ուժով միմյանց ամուր կապել հնչյունը, բառը և մարդուն՝ ստեղծելով ներդաշնակ մի ամբողջություն: Պատահական չէ, որ Ձեր ստեղծագործությունները տասնամյակների ճանապարհ են անցել ՝ սիրելի դառնալով տարբեր սերունդների համար: Ինքս դեռ դպրոցական տարիներից հաճույքով եմ ունկնդրել Ձեր երգերը:

Կոմպոզիտորի այն մնայուն ձեռագիրը, որը բնորոշ է Ձեզ, ձևավորում է ուրույն ճաշակ և սեր երաժշտության, երգի և ընդհանրապես արվեստի հանդեպ:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական անսպառ եռանդ և ամենայն բարիք»,- ասվում է նախագահի ուղերձում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]