Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատիվ էր հավաքականի ավագը լինել այս խաղում. Համբարձումյան

Պատիվ էր հավաքականի ավագը լինել այս խաղում. Համբարձումյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի կարծիքով երկրորդ կեսում ազգային ընտրանուն շատ քիչ բան պակասեց հանդիպման ընթացքը հավասարեցնելու համար:

«Առաջին կեսում մի քիչ լավ չգործեցինք: Սակայն հետո տեմպ հավաքելով կարողացանք պահեր ստեղծել: Երկրորդ կեսում մեզ միայն վերջին փոխանցումը և գոլը պակասեց, որ կարողանայինք հավասարել հանդիպման ընթացքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  լրագրողների հետ զրույցում ասաց ֆուտբոլիստը:

Համբարձումյանի խոսքով՝ յուրաքանչյուր մարզիչ իր մտահղացումներն ունի և այս անգամ ստացվեց այնպես, որ թիմը գործեց 5 պաշտպանով: «Ինձ համար մեծ պատիվ էր հավաքականի ավագը լինել այս խաղում, այն պարտավորեցնող էր»,-եզրափակեց նա:

Եվրոպայի առաջնության որակավորման նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալելով Հունաստանի պարտվեց 0:1 հաշվով:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]