1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ինչ որ բան, ինչ որ տեղ սխալ է. Հայաստան-Հունաստան 0:1

Ինչ որ բան, ինչ որ տեղ սխալ է. Հայաստան-Հունաստան 0:1

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի J խմբի 9-րդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Հունաստանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային րոպեներին առավել սուր գրոհում էին հույները: Հայաստանի ընտրանին դեռևս փորձում էր «կարդալ» խաղը: Հույներն ակնհայտ առավելությամբ էին գործում, որը գոլի վերածեցին 34-րդ րոպեին: Խաղային իրավիճակում արագ կողմնորոշվեց և հեռահար, դիպուկ հարվածով աչքի ընկավ Դիմիտրիս Լիմնիոսը: Թիմերն ընդմիջման գնացին հույների նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսում Հայաստանի ընտրանին առավել ակտիվ էր և նույնիսկ կարողացավ գրավել մրցակցի դարպասը, սակայն մրցավարն այն համարեց խաղից դուրս իրավիճակից խփված գոլ: Որքան մոտենում էր խաղի վերջին րոպեները, հույներն այնքան ավելի շատ էին սկսել տիրել գնդակին և նախաձեռնությանը: Ի վերջո, ընտրական փուլի տնային վերջին խաղում Հայաստանի ընտրանին 0:1 հաշվով պարտվեց Հունաստանին:

Հայաստանի ազգային ընտրանին Եվրո-2020 որակավորման փուլի վերջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 18-ին՝ Պալերմո քաղաքում մրցելով Իտալիայի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]